Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Դանիայի հավաքականի և «Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։
Իսպանական ակումբն ակնկալում է 28-ամյա դանիացու հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հոյբյերգը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 38 հանդիպման։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: