«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ այս ամռանն ընդունել թիմի հարձակվող Յուլիան Ալվարեսի վարձակալության առաջարկները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա արգենտինացին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, ինչի մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, սակայն «Սիթին» ցանկանում է պահել խաղացողին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջիկա օրերին «Չելսին» Ալվարեսի համար առաջարկ կանի։ ՊՍԺ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել նաև ֆուտբոլիստի գործակալի հետ։
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ալվարեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
























































