«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ, թիմի նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարող է դառնալ «Լեսթերի» գլխավոր մարզիչը, հայտնում է The Sun-ը։
Հաղորդվում է, որ «Աղվեսներն» արդեն կապ են հաստատել 51-ամյա Սուլշերի հետ:
Ինքը՝ նորվեգացի մասնագետը, հետաքրքրված է այս պաշտոնով և ցանկանում է աշխատել «Լեսթերի» հետ։
Հիշեցնենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ Էնցո Մարեսկան, ով «Աղվեսներին» վերադարձրեց Պրեմիեր լիգա, տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։
























































