Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսել է իր կարծիքը Եվրոպայի առաջնություն 2021 թվականին անցկացնելու վերաբերյալ:
«Ես բյուրեղապակյա գունդ չունեմ, այնպես որ չգիտեմ, թե ինչ է լինելու առաջիկա 12 ամսվա ընթացքում: Մենք հիմա կենտրոնացել ենք հունիսի վրա: Հուսով եմ, այդ ամիս մենք կարող ենք երկու ընկերական հանդիպում անցկացնել:
Սեպտեմբերին կսկսվի Ազգերի լիգան: Մեր նպատակը ձեռք բերված մակարդակը պահմապնելն է: Մենք կշարունակենք աշխատել մեր զարգացման վրա, բայց չպետք է իջեցնենք սահմանված սանդղակը»,- մեջբերում է Մարտինեսին Sporza-ն: