Ֆրանսիայի Լիգա 1-ի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Սենտ Էտյենը»2։1 հաշվով հաղթեց «Մեցին»։
19-րդ րոպեին հարձակվող Իբրահիմ Սիսոկոն առաջ մղեց դաշտի տերերին։ Մինչև ընդմիջում հյուրերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը՝ Իսմայել Տրաորեի գոլի շնորհիվ։ Հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Իրվին Կարդոնան։
Պատասխան խաղը կկայանա «Մեցի» ստադիոնում հունիսի 2-ին։
























































