«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Ինտեր»։
Tuttosport-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը պատրաստվում է Կոուտինյոյին վարձակալությամբ տալ «Ինտերին», որպեսզի կարողանա բանակցել միլանյան ակումբի հետ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։
«Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի, որ Կոուտինյոյի վարձակալությունը կստիպի «ներաձուրիների» ղեկավարությանը գնալ զիջումների։ Ներկա պահին «Ինտերում» Լաուտարոյի վաճառքից ցանկանում են 150 միլիոն եվրո ստանալ։
Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Ինտերում» հանդես է եկել 2008-2013 թվականների ընթացքում։