Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել Ջեյդոն Սանչոյի խաղը ՊՍԺ-ի դեմ։
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Այս խաղում գերմանացի վինգեր Սանչոն 17 փորձից կատարել է 12 հաջող դրիբլինգ։
«Եկեք այսպես ձևակերպենք. նա երեկ շատ լավ խաղաց։ Նա շատ լավ խաղացող է։
Երեկ նա ցույց տվեց, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդը» գնել իրեն և ցույց տվեց, որ նա մեծ արժեք ունի մեր ակումբի համար։ Եվ սա լավ է: Ես ուրախ եմ Ջեյդոնի և նրա երեկվա ելույթի համար: Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Ջեյդոնը կոնֆլիկտ էր ունեցել Էրիկ տեն Հագի հետ։ Դրանից հետո եզրային հարձակվողը որակազրկվել էր և մի քանի ամիս չէր մարզվել «Յունայթեդի» գլխավոր թիմի հետ։ Ձմռանը Սանչոն վարձավճարով վերադարձավ «Բորուսիա»։