Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Ոսկե Գնդակի» առաջիկա մրցանակաբաշխության վերաբերյալ իր մտքերով.
«Բարդ է, բայց ինձ համար 4 ֆուտոլիստ է առանձնանում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Վիրջիլ վան Դեյկն ու Մոհամեդ Սալահը: Նրանց հաջողություն եմ մաղթում»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը «Ոսկե Գնդակի» գործող դափնեկիրն է: Այս տարի Մոդրիչը չի ընդգրկվել հավակնորդների թվում ու 26 տարվա մեջ դարձել է առաջին խաղացողը, որը մրցանակը ստանալու հենց հաջորդ տարում չի ընդգրկվել հավակնորդների թվում:
France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին Փարիզում: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան: