Ֆրենկ Լեմպարդը «Չելսիից» hեռանալուց հետո գրեթե մեկ տարի է, ինչ առանց մարզչական աշխատանքի է։
Վերջերս ԶԼՄ-ները երիտասարդ մասնագետի ապագան կապում էին Կանադայի հավաքականի հետ։ Տեղի ֆուտբոլային ասոցիացիան փնտրում է մասնագետի, ում գլխավորությամբ Կանադայի հավաքականը հանդես կգա առաջիկա Աշխարհի առաջնությունում։
Լեմպարդը նախնական բանակցություններ է վարել, սակայն հրաժարվել է գլխավորել Կանադայի հավաքականը։ Մասնագետը կարծում է, որ այս աշխատանքն իրեն հարմար չէ, գրում է The Telegraph-ը։
Աշխարհի առաջիկա առաջնությունը կընդունի Կանադան՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի հետ միասին: