«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպանը դարձել է «Նյուքասլի» ամառային տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «կաչաղակները» ցանկանում են պայմանագիր կնքել Մորգան Գիբս-Ուայթի հետ, ով իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «անտառապահների» կազմում:
Գիբս-Ուայթի խաղը շատ է դուր գալիս «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուին, ով մեծ ներուժ է տեսնում 24-ամյա կիսապաշտպանի մեջ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Գիբս Ուայթը 33 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։