«Էվերթոնի» կիսապաշտպան Դելե Ալին ցանկություն է հայտնել խաղալ Անգլիայի հավաքականի կազմում 2026 թվականին ԱՄՆ-ում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում։
«Ես գիտեմ, թե ինչ մակարդակ ունեմ, ինչի կարող եմ հասնել: Ես գիտեմ, թե որքան լավը կարող եմ լինել, երբ հոգեբանորեն լավ վիճակում եմ, երբ ինձ լավ եմ զգում: Իհարկե, ես հիասթափված եմ վնասվածքից, բայց ոգևորված եմ խաղադաշտ վերադառնալու համար:
Ես ամեն օր առավոտյան ժամը 11-ին հիշեցում ունեմ հեռախոսում՝ «Աշխարհի գավաթ 2026»: Սա է իմ նպատակը հիմա։ Կարծում եմ, բոլորը կասեն՝ «Բայց նա մեկ տարի չի խաղացել»: Բայց դա ինձ չի հետաքրքրում, ես գիտեմ իմ մակարդակը:
Այժմ աշխարհի առաջնությունն իմ միակ նպատակն է։ Այո, ես վնասվածք ունեմ, պայմանագիր ունեմ «Էվերթոնի» հետ, ուստի ցանկանում եմ աստիճանաբար առաջ շարժվել։ Պետք է բուժենք վնասվածքը, որպեսզի ամառվանից հետո լավագույն մարզավիճակում լինեմ։ Այս ամենը նյարդայնացնում է, քանի որ ես կվերադառնամ մարզումներին հենց որ մրցաշրջանն ավարտվի: Բայց սա նշանակում է, որ ես ստիպված չեմ լինի շտապել»,- Ալիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում Ալին ոչ մի հանդիպում չի անցկացրել մկանային հատվածի կոտրվածքի պատճառով։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Էվերթոնի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։