«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իրեն մեծագույն մարզիչ չի համարում։
«Ես ինձ երբեք մեծ մարզիչ չեմ համարել։ Երբեք իմ կյանքում: Ես դեռ զարմանում եմ, որ մարդիկ ինձ այդպես են համարում, բայց ես դա ընդունում եմ։ Կարևորն այն է, որ «Լիվերպուլում» մարդիկ գոհ են նրանից, ինչի մենք հասել ենք: Ինձ պետք չեն համեմատություններ Վենգերի կամ մեկ ուրիշի հետ. Դա ինձ համար ոչինչ չի նշանակում:
Ես չեմ ուզում, որ իմ տապանաքարն ասի. «Այստեղ է գտնվում մոլորակի ամենահաջողակ մարզիչներից մեկը». միևնույն է՝ ես կմնամ երեք ոտնաչափ գետնի տակ: Ոչ, դա ինձ համար չէ: Ես ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մարդ, ով օգնել է մարդկանց իր ողջ կյանքի ընթացքում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Անգլիայի առաջնության 32 խաղից հետո «Լիվերպուլն» ունի 71 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։