Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Էվերտոնին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 6-0 հաշվով հաղթանակով։ Այս խաղում պոկեր ձևակերպեց Քոուլ Պալմերը
Կիսապաշտպանը գոլ խփեց «Չելսիի»՝ Անգլիայի առաջնությունում 7-րդ տնային խաղում անընդմեջ և դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հասավ նման նվաճման։
Նշենք, որ Պալմերը դարձավ նաև «Չելսիի» ռեկորդակիր՝ ձևակերպելով ակումբի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկն ԱՊԼ-ում։ Նա երեք գոլ խփեց լիվերպուլյան ակումբի դարպասը 16 րոպեի ընթացքում։
Այս խաղից հետո «Չելսին» 47 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Էվերտոնը»՝ 27 միավորով 16-րդը։