Միկել Արտետան Պրեմիեր լիգայի պարտությունից հետո խոսել է Չեմպիոնների լիգայից իր սպասելիքների մասին։
Երեկ «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Աստոն Վիլային» (0:2) Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում։
— Ինչպե՞ս են խաղացողներն իրենց զգում հիմա:
– Ցանկացած խաղում պարտվելուց հետո նրանք հիասթափված և վրդովված են:
Բայց մենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու հիանալի հնարավորություն ունենք, ինչն ակումբի հետ չի եղել արդեն 14 տարի։ Սրա համար ավելի լավ պահ չէր կարող լինել։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում չորեքշաբթի օրը «զինագործները» կհանդիպեն Մյունխենի «Բավարիային»: Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի (2:2):
Հարկ է նշել, որ վերջին անգամ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ է դուրս եկել 2008/2009 մրցաշրջանում։ Այն ժամանակ թիմը երկու հանդիպումներում էլ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (0:1, 1:3):