«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին։
«Իհարկե, ես հասկանում եմ, թե ինչու եք հարցնում։ Ես հիմար չեմ։ Բայց պատասխանը բավականին պարզ է։ Եթե մենք խաղում ենք այնպես, ինչպես առաջին խաղակեսում էինք խաղում «Քրիսթալ Փելասի» դեմ, ինչո՞ւ պետք է հաղթենք առաջնությունը: Եվ եթե խաղանք այնպես, ինչպես երկրորդ խաղակեսում, կարող ենք հաղթել հանդիպումներում: Եթե կարողանանք հաղթել, կտեսնենք, թե դա մեզ ուր կտանի»,- Կլոպի խոսքը մեջբերում է բրիտանական Liverpool Echo առցանց հրատարակությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ Գվարդիոլայի թիմն ունի 73 միավոր։ «Արսենալը» զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ «Լիվերպուլը» եզրափակում է լավագույն եռյակը։ Երկու թիմերն էլ երկու միավորով են զիջում քաղաքային թիմին: