«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է ակումբի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հնարավոր փոխարինողին, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» ծրագրում է առաջիկա ամռանը պայմանագիր կնքել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեսի հետ։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 100 միլիոն ֆունտ: 26-ամյա բրազիլացու համար պայքարում է նաև ՊՍԺ-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Բրույնեին ցանկանում են ձեռք բերել Սաուդյան Արաբիայի ակումբները։
Գիմարեսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։