«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (1-0):
Նա նշել է, որ «Էնֆիլդում» դժվար է հաղթել հանդիպումները, ուստի հաղթանակը կարելի է անվանել բացառիկ։
«Առջևում մեզ սպասվում է «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը, և մեզ նույն տրամադրվածությունը պետք կգա: Կարծում եմ, որ այսօրվա հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի, բայց մենք պետք է լինենք համեստ»,- Գլասների խոսքերն է մեջբերում BBC-ն։
32 խաղից հետո «Քրիսթալ Փելասը» վաստակել է 33 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է։