Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի։
23-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին միացել են «Սելթիկը» և «Ռեյնջերսը», հայտնում է բրիտանական HITC-ը։
Երկու ակումբներն էլ հետաքրքրված են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ են 15 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Ժիրոնան»։
23-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։