«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը վաճառել թիմի վինգեր Անտոնիի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ցանկանում են վաճառել 24-ամյա բրազիլացու տրանսֆերն ընդունելի գումարով, որպեսզի նվազագույնի հասցնեն տրանսֆերային կորուստները. 2022 թվականին ակումբը նրա տրանսֆերի համար «Այաքսին» վճարել է 95 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնիին փոխարինելու գլխավոր թեկնածու է ընտրել «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեին։
Այս մրցաշրջանում Անտոնին բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։