«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսակայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել 26-ամյա անգլիացուց 15 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ «Ինտերը» դիտարկում է Վան-Բիսակային որպես Դենզել Դումֆրիսին փոխարինող:
Այս մրցաշրջանում Վան-Բիսական բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման և կատարել 3 գոլային փոխանցում: