«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել հարձակվող Մեյսոն Գրինվուդին, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, անգլիական ակումբը պատրաստ է վաճառել 22-ամյա անգլիացուն 30 միլիոն ֆունտով։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»:
Այս մրցաշրջանում Գրինվուդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։