Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը Հանրային Հեռուստաընկերության սպորտի բաժնի հետ զրույցում հայտնել է, որ եթե չեղարկված մրցաշարերը չկայանան, ինքը ստիպված լինի մարզվել տնային պայմաններում մինչ խաղերի մեկնարկը, ապա չի մեկնի օլիմպիական խաղեր.
«Տնային պայամաններում հնարավոր չէ ցատկերը պարապել: Որոշ վարժություններ, իհարկե, կարող ես անել, բայց օլիմպիական ցատկին անհնար է տնային պայմաններում պատրաստվել, իսկ այդպես մեկնել օլիմպիական խաղերին, չեմ պատրաստվում, քանի որ մեծ հավանականությամբ վնասվածք կստանամ»,-ասել է Դավթյանը:
ՀԻշեցնենք, որ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ մարզիկները 4 ամիս ունեն ՕԽ-ին մասնակցելու համար: ՄՕԿ-ը հորդորում է մարզիկներին մարզվել ու պատրաստվել քառամյակի գլխավոր իրադարձությանը: