Երևանում այսօր մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բազմամարտում հայտնի են դարձել լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան / Շահինյանի անվան ՄԴ / , Տաթև Սուքիասյան / Գյումրի /, Ինեսա Ջաղինյան /Շահինյանի անվան ՄԴ /:
Տղամարդկանց բազմամարտի մրցանակակիրներն են երևանցիներ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:
Վաղը` փետրվարի 27 –ին նախատեսված են առանձին գործիքների եզրափակիչները: