«Տոտենհեմի» հարձակվող Տիմո Վերները նշել է, որ ուրախ կլիներ մշտական հիմունքներով մնալ լոնդոնյան ակումբում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լայպցիգին»։
«Ես հաճույք եմ ստանում «Տոտենհեմում» խաղալուց։ Ես իսկապես հաճույք եմ ստանում այս հիանալի խաղացողների կողքին և նման գեղեցիկ մարզադաշտում խաղալուց»,- Վերների խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ «Տոտենհեմը» կարող է գնել 28-ամյա գերմանացու տրանսֆերային իրավունքները 17 միլիոն եվրոյով։