Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի համար վարկանիշային՝ Թաիլանդում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 5 հայ ծանրորդներ։
IWF-ն՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, ներկայացրել է մրցաշարի մասնակիցների ցանկը:
Աշխարհի գավաթի մրցաշարը կանցկացվի մարտի 31-ից ապրիլի 11-ը: Մրցաշարին կմասնակցեն՝
Անդրանիկ Կարապետյանը,
Սամվել Գասպարյանը,
Գարիկ Կարապետյանը,
Սիմոն Մարտիրոսյանը,
Վարազդատ Լալայանը
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները հայտնի կդառնան ավելի ուշ։