Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպե Մելոն անկեղծացել է, որ հանդիպումներից մեկում որոշել են կոտրել Լիոնել Մեսսիի ոտքերը, հաղորդում է Jogo-ն:
«Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Խաղերից մեկի ընթացքում մենք որոշել էինք «փշրլել» նրա ոտքերը:
Հերթով պետք է հարվածեինք նրան ՝ փորձելով այդ միջոցով խաղից դուրս թողնել Լեոյին:
Զարմանալի է, բայց չէինք հասցնում Մեսսիի հետևից: Միակ բանը, որ կարողացանք անել ՝ նրա մարզաշապիկից քաշելն էր:
Ես սովորաբար չեմ նախանձում մյուսներին, սակայն, այդ պահին ցանկանում էի Լեոյի ունակությունների գոնե մի մասը ունենալ»,- ասել է Մելոն:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: