«Յուվենտուսի» եւ «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Մելոն հնարավոր է տեղափոխվի «Բոկա Խունիորս»: Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս բրազիլական «Պալմեյրասում»:
«Եթե «Պալմեյրասը» չի ցանկանում պահել ինձ, և ես առաջարկ ստանամ «Բոկա Խունիորսից», ապա ես կարող եմ դիտարկել այս առաջարկը:
Կիսապաշտպանի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ավարտվում է դեկտեմբերի 31 -ին: