«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, կարիերան կարող է շարունակել «Չելսին»։
Diario Sport-ը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբը արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ իմանալու համար վարձակալության պայմաններն ու մեկ մրցաշրջան անց ֆուտբոլիստին գնելու հավանականությունը։
Բացի դրանից «Չելսին» կապվել է նաև Կոուտինյոյի հետ՝ իմանալու, թե ինչպես է բրազիլացին վերաբերվում ԱՊԼ վերադառնալուն։
«Բավարիան» ունի ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտից հետո գնելու իրավունք, սակայն գերմանական ակումբը մտադիր չէ գնել Կոուտինյոյի տրանսֆերը։