«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը պատմել է այն մասին, թե ինչպես է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ողջունել իրեն Պորտուգալիայի հավաքականում:
«Ռոնալդուն շատ ջերմ ընդունեց ինձ ազգային հավաքականում:Մենք նայում ենք նրան որպես կուռք, որը նա միշտ եղել է ինձ համար: Ես հետևել եմ նրա օրինակին. նա իմ սիրելի կուռքերից մեկն է:
Երբ ինձ կանչեցին ազգային հավաքական, Ռոնալդուն եկավ ինձ մոտ և ասաց. «Դու լավ աշխատանք ես կատարում «Սպորտինգում»: Ինձ դուր է գալիս քո խաղը»: Նման բառերը շատ բան են նշանակում ինձ համար»,- մեջբերում է Ֆերնանդեշին Goal-ը: