Կատալոնական «Բարսելոնայի» կազմում կայացել է կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի պաշտոնական շնորհանդեսը, որը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսում»:
Հիշեցնենք, որ ակումբը սկզբում ցանկանում էր խաղացողին ներկայացնել հունվարի 3-ին: Այնուամենայնիվ, կապտառնագույններն այն հետաձգեցին մինչև այսօր։
18-ամյա ֆուտբոլիստը Բլաուգրանայի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր մինչև 2031-ի ամառ: Ըստ պայմանագրի, խաղացողի հրաժարագինը կլինի 500 միլիոն եվրո:
Երեկ՝ հունվարի 4-ին, Ռոկեն իր նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում՝ փոխարինման դուրս գալով «Լաս Պալմասի» հետ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման վերջնամասում, որում կատալոնական ակումբը հաղթեց 2։1 հաշվով։ .