«Դերբիի» հարձակվող Ուեյն Ռունին The Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությանը հարկավոր էր ավելի արագ արձագանքել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված խնդիրներին:
«Լավ է, որ ճիշտ որոշում կայացվեց: Դրանից առաջ թվում էր, թե Անգլիայում ֆուտբոլիստներին վերաբերվում են ծովախոզուկների պես:
Իշխանությունները դադարեցրել են մրցաշրերը այլ մարզաձևերում, բայց մեզ ասացին, որ սպասենք: Մարդիկ անհանգիստ էին: Բարեբախտաբար, ֆուտբոլը, ի վերջո, ճիշտ ընտրություն կատարեց: Մենք ստիպված էինք դադարեցնել մրցաշրջանը: Որոշ մարդիկ հիասթափվելու են, բայց այս դեպքում ֆուտբոլը պետք է երկրորդ տեղում լինի: Դա պարզապես սպորտ է»,- ասել է Ռունին: