Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացեց Ջարոդ Բոուենը։ Վեց րոպե անց լոնդոնցիների առավելությունը կրկնապատկեց Մոհամեդ Կուդուսը։ Լուկաս Պակետան երկու գոլային փոխանցում կատարեց։
«Վեսթ Հեմը» (30 միավոր) ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ վեցերորդ հորիզոնական։ «Մանչեսթեր Յունայթեդը» (28) նահանջել է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնական:
Հաջորդ տուրում մանկունիացիները կհյուրընկալվեն «Աստոն Վիլային»: «Վեսթ Հեմը» երկու օր անց արտագնա խաղում կխաղա «Արսենալի» հետ:
























































