ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է իր 16-ամյա եղբոր՝ Իտան Մբապեի նորամուտին Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Մեցի» հետ խաղում (3:1):
«Ես երջանիկ եմ, Իտանը սիրում է դա, բայց ես ավելի շատ եմ սիրում դա որպես ավագ եղբայր: Չէի կարծում, որ ինձ նման առանձնահատուկ օր է սպասվում, և ես երկար կհիշեմ այս հանդիպումը։ Ինձ համար ամենակարևորը Իտանի մասնակցությունն է, թեև հաղթանակն ու գոլը միշտ առանձնահատուկ են։ Հիանալի օր»,- Մբապեի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։
Մինչ այժմ Իտան Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել միայն ընկերական խաղերում։