Պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն խոսել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ երկարաձգելու մասին։
«Այսօր հատուկ օր է ինձ համար։ Ուրախ եմ տեղեկացնել, որ որոշել եմ երկարաձգել պայմանագիրս «Պարի Սեն Ժերմենի» հետ մինչև 2026 թվականը»,- գրել է Կիմպեմբեն սոցցանցերի իր էջերում։
Կիմպեմբեն ՊՍԺ-ի սան է, նա ակադեմիայից տեղափոխվել է հիմնական թիմ, որի կազմում սկսել է խաղալ 2015 թվականի հուլիսին: Transfermarkt-ը 28-ամյա ֆրանսիացուն գնահատում է 20 միլիոն եվրո:
Ակումբի հետ պաշտպանը հաղթել է յոթ առաջնություն, հինգ Ֆրանսիայի գավաթ և յոթ Ֆրանսիայի սուպերգավաթ, ինչպես նաև՝ չորս Ֆրանսիայի լիգայի գավաթ: