«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում ճապոնական «Ուրավայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0).
«Մենք գիտենք, թե որքան դժվար է հասնել այս կետին, քանի որ պետք էր հաղթել Չեմպիոնների լիգան: Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք։ Դա հեշտ չէր։ Մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ Դա թիմի մտածելակերպն է: Մեզ համար շատ դժվար էր առաջ գնալ։ Այնտեղ շատ խաղացողներ կային, նրանք շատ խիտ էին խաղում ու շատ լավ պաշտպանվում։
Մենք գիտենք, թե որքան խիտ են խաղում ճապոնական թիմերը և որքան դժվար է նրանց վրա հարձակվելը։ Բայց մենք գոլ խփեցինք առաջին խաղակեսի վերջնամասում։ Մենք շարունակեցինք առաջ շարժվել և երբեք չհանձնվեցինք: Մենք պետք է ավելի լավ տեղաշարժենք գնդակը, մի փոքր ավելի արագ: Նման թիմերի հետ երբեք հեշտ չէ: Կարծում եմ, որ այդ պատճառով մեզ պետք էր մեր լավագույն տարբերակը, և դա մեզ պետք կգա եզրափակիչում»,- Ռոդրիի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
























































