«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ գերմանական ակումբի մրցակիցը իտալական «Լացիոն» է։
«Ես գոհ եմ այս վիճակահանությունից: Սա հիանալի քաղաք է, «Լացիոն» որպես ակումբ միշտ հետաքրքիր է։ Եթե դուք դուրս եք գալիս այս փուլ, նշանակում է, որ դուք լավ աշխատանք եք կատարել:
Սա պատմական մարզադաշտ է, և այնտեղ այնքան հետաքրքիր հանդիպումներ են եղել: Մենք կենտրոնանալու ենք մեր առջև դրված առաջադրանքի վրա»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին։