«Չելսին» հունվարին պայմանագիր չի կնքի Աարոն Ռեմսդեյլի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապույտները» հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալի» դարպասապահի նկատմամբ Ռոբերտ Սանչեսի վնասվածքից հետո։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Չելսին» որոշել է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Սանչեսին փոխարինող դարպասապահի չգնել։ Ակումբը մտադիր է հնարավորություն տալ պահեստային դարպասապահ Ջորջա Պետրովիչին։
Նշվում է, որ «Չելսիի» գլխավոր խնդիրը մնում է հարձակվող ձեռք բերելը։
























































