«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Պրեմիեր լիգայի երկու խաղացողների նկատմամբ, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ ԱՊԼ-ի առաջատարը հետաքրքրվում է «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստ Դուգլաս Լուիսի ծառայություններով։ Առյուծները պատրաստ են վաճառել բրազիլացուն 100 մլն ֆունտով (116 մլն եվրո): Տրանսֆերային շորթ-լիստում «Արսենալը» ներառել է նաև «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյային, որին հավակնում է նաև «Բավարիան»:
Այս մրցաշրջանում Լուիսը «Աթտոն Վիլլայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
























































