«Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթը կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա մասնագետին ցանկանում է աշխատանք առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ineos Group-ի ղեկավարությունը լավ տարբերակ է համարում Էշվորթի հնարավոր նշանակումը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 17 խաղից հետո 28 միավորով Պրեմիեր լիգայի 7-րդ տեղում է։