«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառքի է հանել կիսապաշտպան Կազեմիրոյին, պաշտպան Ռաֆայել Վարանին, եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին և հարձակվող Անտոնի Մարսիալին։ Այս մասին հայտնում է Mail Sport-ը։ Ակումբն ակնկալում է 230 միլիոն ֆունտ ստեռլինգ վաստակել այս խաղացողների վաճառքից։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի տնօրեն Ջոն Մուրթոն այս ամսվա սկզբին եղել է Սաուդյան Արաբիայում, որտեղ փորձել է պոտենցիալ գնորդներ գտնել ֆուտբոլիստներին։ Մուրթոն դեռ համաձայնության չի եկել տրանսֆերների վերաբերյալ, սակայն մի քանի կարևոր կապեր է հաստատել և պլանավորում է ավելի շատ բանակցություններ վարել: