Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Պայմանագրի երկարաձգո՞ւմը։ Հիմա այս մասին խոսելու ժամանակը չէ։ Ես ապրում եմ ներկայով և կենտրոնացած եմ իմ ունեցածի վրա: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Փորձում եմ վայելել ամեն օրը, յուրաքանչյուր մարզումը, ես հիանալի տրամադրություն ունեմ: Ես աշխարհի լավագույն ակումբում եմ»,- սոցցանցերում Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ արային աղյուսակի երկրորդ տեղում է, Կառլո Անչելոտիի թիմը 17 խաղում վաստակել է 42 միավոր։
























































