«Բարսելոնայի» նախագահը կարծում է, որ ակումբը կարող է տիտղոսներ նվաճել այս մրցաշրջանում:
«Եթե մենք այս մրցաշրջանում տիտղոսներ չնվաճենք, պետք է որոշումներ կայացնենք, որոնք անհրաժեշտ են ակումբին: Բայց մենք դեռ մասնակցում ենք բոլոր մրցաշարերին։ Մենք ձգտում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք: Առջևում Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթն ունենք։
Մենք զիջում ենք Լա լիգայի առաջատարին, բայց երրորդն ենք։ Կարևորն այն է, թե ինչպես է դա ավարտվում: Այս պահին մենք վատ վիճակում ենք և մեր անմիջական մրցակիցները պահպանում են տեմպը։ Բայց, կարծում եմ, որ նրանք նույնպես անկում կունենան, և մենք առաջընթաց կգրանցենք, քանի որ թիմի համար մի քանի կարևոր խաղացողներ ապաքինվել են։
Իմ ակնկալիքները չեն փոխվել՝ պետք է փորձել հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք։ Ես մնում եմ լավատես»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։