Ջորջիո Կյելինին կարծում է, որ «Ինտերը» նույնքան լավն է, որքան Մադրիդի «Ատլետիկոն»:
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։
««Ինտերի» նման թիմը չի կարող վախենալ «Ատլետիկոյից»:
Կարելի է վախենալ «Ռեալից», «Բավարիայից» և «Մանչեսթեր Սիթիից», բայց Ինձագիի թիմը չի զիջում Սիմեոնեի թիմին»,- ասել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանը Sky Sports-ի եթերում։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր զույգերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։