«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մոտ է վարձավճարով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
26-ամյա հոլանդացին հաջորդ շաբաթ պետք է բուժզննում անցնի։ Գերմանական ակումբը կվարձակալի ֆուտբոլիստին մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ լրիվ տրանսֆերի գնման իրավունքով։
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է երկու հանդիպման և ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել 21 րոպե։
























































