«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ իսպանական ակումբի մրցակիցը իտալական «Նապոլին» է։
«Այստեղ բախտ հասկացություն չկա, սա Չեմպիոնների լիգան է: Խոսքը «Նապոլիի» մասին է, նրանք ունեն գերազանց որակի խաղացողներ։ Ֆուտբոլում բախտի մասին խոսելը ինչ-որ անհեթեթություն է։ Կարծում եմ՝ լավ է վերադառնալ այստեղ և չմտնել երկրորդ փուլ՝ Եվրոպայի լիգայի վիճակահանությամբ»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչը կանցկացվի 2024 թվականի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։