Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, Բելգիայում թալանել են «Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի տունը։ հայտնում է HLN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ անձինք մտել են խաղացողի տուն, երբ տանը ոչ ոք չի եղել։ Այս մասին հաստատում են ոստիկանությունից։ Կողոպուտի նշաններ հայտնաբերել է ֆուտբոլիստի կինը՝ Միշել Լակրուան։
«Գողությունը տեղի է ունեցել ժամը 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում: Ֆուտբոլիստի կինն է դիմել ոստիկանություն։ Հանցագործներն ամեն ինչ տակնուվրա է արված, ուստի դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե կոնկրետ ինչ է գողացել։ Բայց առաջին հայացքից թվում է, թե հիմնականում զարդեր են գողացել»,- դատախազության խոսքերն է մեջբերում HLN-ը։
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն ազդրի վնասվածք էր ստացել այս մրցաշրջանի սկզբում: Սկզբում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել երեքից չորս ամիս։ Այնուամենայնիվ, բելգիացին ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի»՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության համար հայտացուցակում, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 12-ից 22-ը Ջիդայում (Սաուդյան Արաբիա):