Կատալոնական «Բարսելոնան» հետևում է «Ջենոայի» 21-ամյա ռումինացի պաշտպան Ռադու Դրագուշինին, հայտնում է Sport-ի լրագրող Ալֆրեդո Մարտինեսը։
Ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է 30 մլն եվրո։ Բացի կատալոնացիներից, նրանով հետաքրքրված են եվրոպական մի քանի այլ խոշոր ակումբներ, մասնավորապես Պրեմիեր լիգան ներկայացնող։
Հիշեցնենք, որ ամռանը ակումբը մեկ տարվա վարձակալությունից հետո 5,5 միլիոն եվրոյով գնեց խաղացողին Յուվենտուսից։ Ընդհանուր առմամբ, Ռադուն «Ջենովայի» կազմում անցկացրած 59 խաղում խփել է հինգ գոլ և մեկ գոլային փոխանցում: Պաշտպանը Ռումինիայի հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում։
«Բարսելոնան» 35 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
























































