Մադրիդի «Ռեալն» առաջին քայլերն է արել իսպանական «Բետիսի» 18-ամյա հարձակվող Յանիս Սենհաջիին ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է Relevo-ն։
Իսպանացի խաղացողը «Կոռնելայի» սան է, այնուհետև եղել է «Սանտ Անդրեի», «Կալավեյրայի» և «Բետիսի» ակադեմիաներում։ Այժմ նա խաղում է «Բետիս Դեպորտիվոյի» երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Իսպանիայի չորրորդ ուժեղագույն դիվիզիոնում։ Առաջնությունում անցկացրած ինը խաղում Յանիսը երեք գոլի հեղինակ է դարձել։
Միևնույն ժամանակ, Սենհաջիի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և հարձակվողով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկոն», «Վիլյառեալը», «Տորինոն» և «Ռոման»։
Այս պահին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ անցկացրած 17 խաղում վաստակելով 42 միավոր։
























































