Հիբա Աբուկան, որը ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմիի նախկին կինն է, երկու բառով է նկարագրել իրենց նախկին ամուսնությունը։
«Աշրաֆի հետ ջերմություն և հարգանք կար», — Աբուկիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել Հակիմիի դեմ այն տեղեկությունից հետո, թե ֆուտբոլիստը բռնաբարել է մի աղջկա։ Նրան մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության մեջ և հետաքննության ավարտից հետոն նա ենթարկվել էր դատական հսկողության։
Այս տեղեկությունից հետո 37-ամյա իսպանացի դերասանուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել հինգ տարվա ամուսնությունից հետո։ 25-ամյա ֆուտբոլիստի հետ նրանք երկու երեխա ունեն։ Միաժամանակ Աբուկան հայտարարել է, որ բաժանումը կապված չէ բռնաբարության մասին տեղեկությունների հետ, այլ իրական պատճառն այն է, որ Աբուկայի ու Հակիմիի հարաբերությունները լարված էին՝ կյանքի վերաբերյալ տարբեր տեսլականների պատճառով։
























































