Դեկտեմբերի 17-ին կայացել է ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Լիլն» ու ՊՍԺ-ն։ Թիմերը խաղացել են Ֆրանսիայի Վիլնյով-դ’Ասկ քաղաքի «Ստադ Պիեր-Մորու» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման հաշվը խաղի 66-րդ րոպեին բացել են հյուրերը։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վաստակել են 11 մետրանոց հարվածի իրավունք, որը վստահորեն իրացրել է 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ Տանտերերը պարտությունից կարողացել են խուսափել 90+4-րդ րոպեին Դևիդի խփած գոլի շնորհիվ։
Լուիս Էնրիկեի թիմը շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Փարիզցիները 16 տուրից հետո ունեն 37 միավոր։ «Լիլը» 28 միավորով չորրորդ տեղում է։
























































